Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները

03.06.2016

Արագածոտնի մարզում մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները: Միասնական քննությունների համար կենտրոնացվել են Աշտարակի թիվ 3 հիմնական եւ թիվ 5 ավագ դպրոցները, որոնցում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Հունիսի 3-ին կայացավ միասնական առաջին քննությունը` կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից: Քննավայրը Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցն էր:
Քննական գործընթացին ծանոթանալու նպատակով դպրոց այցելեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա ականատես եղավ, որ կրթօջախում առկա են բոլոր պայմանները` քննաշրջանը պահանջվող չափանիշերով անցկացնելու համար: Քննության մասնակիցների թիվը , ընդհանուր առմամբ, 91 էր: Քննության ողջ ընթացքն անցավ հանգիստ, աշակերտները հնարավորություն ունեցան լիարժեքորեն դրսեւորելու իրենց գիտելիքները:
Հաջորդ միասնական քննությունը Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից է: Այն կանցկացվի հունիսի 7-ին` թիվ 3 եւ թիվ 5 դպրոցներում:
Միասնական քննություններ հանձնելու համար, ընդհանուր առմամբ, դիմել է 907 շրջանավարտ: Վերջին քննությունը հունիսի 24-ին է` ռուսաց լեզու առարկայից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24