Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի այցը Թալինի տարածաշրջանի համայնքներ

31.05.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելեց Թալինի տարածաշրջան եւ հանդիպեց Իրինդի, Կաթնաղբյուրի, Շղարշիկի եւ Եղնիկի բնակիչների հետ: Համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ մարզպետը քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում էին խմելու եւ ոռոգման ջրերի մատակարարմանը, ճանապարհների, կրթօջախների վերանորոգմանը, գազիֆիկացմանը եւ ընդհանուր մտահոգություն ներկայացնող այլ հարցերի: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը պարզաբանումներ կատարեց, ինչպես նաեւ առանձնապես հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ հնարավոր տարբերակներ քննարկեց:
Համայնքներում Գաբրիել Գյոզալյանը նաեւ քաղաքացիների ընդունելություն կատարեց, լսեց նրանց մտահոգող անձնական բնույթի հարցերը: Սոցիալապես անապահով 20 բնակչի տրվեց դրամական օգնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24