Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն` ոստիկանության համակարգի ղեկավարների մասնակցությամբ

07.06.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին, մարզպետը շնորհավորեց համակարգի նորանշանակ պաշտոնյաներին եւ նշեց նման հանդիպումների կարեւորությունը:
Այնուհետեւ մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը: Նշվեց, որ 2016 թվականի անցած ժամանակյաշրջանում մարզում արձանագրված հանցագործությունները հիմնականում ունեցել են սոցիալական բնույթ, որոնք բխել են կենցաղային խնդիրներից: Թեպետ դրանց թիվը չի նվազել, սակայն, ավելացել են դրանց բացվահայտումները:
Անդրադարձ կատարվեց տարբեր հանցատեսակների վերաբերյալ թվային վերլուծություններին եւ կարեւորվեց դրանց բացահայտման, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ մարզի ղեկավարության, համայնքապետերի, դպրոցների տնօրենների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Ի թիվս քննարկված հարցերի, մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման ի Կիրակոսյանը քննարկված հարցերի մեջ առանձնացրեց համայնքներում իրականացվող գիշերային հերթապահության արդյունավետությունը, անչափահասների հետ տարվող միասնական եւ համագործակցված աշխատանքի կարեւորությունը, համայնքների մուտքերի մոտ տեսա-նկարահանման սարքերի տեղադրման անհրաժեշտությունը եւ այլն:
Ամփոփելով քննակված հարցերը, Գաբրիել Գյոզալյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել համակարգում իրականացվող աշխատանքներին, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր եռամսյակ ու համատեղ քննարկել իրականացվող գործընթացների արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24