Նորություններ

Կկայանա ,,Հարյուրամյա սպի,, խորագրով ցուցադրություն 08.04.2015
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն- թանգարանը ապրիլի 8-ից մայիսի 8-ը ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` ,,Հարյուրամյա սպի,, խորագրով: Առաջին անգամ ցուցադրվելու են փաստաթղթեր, լուսանկարներ եւ եղեռնամահ գրողների անձնական իրեր, որոնք բերվել են Ե. Չարենցի անցան գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերից:

Պատվոգրեր` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ 07.04.2015
Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի կին աշխատակիցների հետ: Աշխատակազմի ղեկավարը շնորհավորեց կանանց` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Նա փոխանցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հղված շնորհավորանքն ու բարեմաղթանքը, այն է` առողջ եւ երջանիկ լինել, իրենց ամուր ոգով եւ լավատեսությամբ միշտ սատար կանգնել իրենց ընտանիքներին, հասարակությանը, զինվորներին,լիներ գեղեցիկ, վայելել կյանքն իր ողջ ներդաշնակությամբ: Այնուհետեւ, բարեխիղճ աշխատանքի եւ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակցուհիներ արժանացան մարզպետի պատվոգրի:

Այցելություն ցեղասպանությունը վերապրած Գույնա Մարկոսյանին 07.04.2015
Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանը այցելեցին Թաթուլ գյուղում բնակվող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Նազարեթի Մարկոսյանին: Պատվավոր հյուրերը շնորհավորեցին Գույնա Մարկոսյանին` Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ: Չնայած իր պատկառելի տարիքին, ցեկասպանության ականատեսը մանրամասներ էր հիշում հայոց պատմության այդ եղերական ժամանակաշրջանի մասին եւ այդ ամենը նա պատմեց մեծագույն հուզմունքով: ՀՀ Նախագահի կողմից Գույնա Մարկոսյանին հանձնվեց նվերներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամ, 1 մլն. դրամի չափով աջակցություն եւ գարնանային ծաղիկներ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել ,,Հեռանկարներ,, փառատոնի ակադեմիայի բացմանը 04.04.2015
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 3-ին ալցելել են Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նրանք Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ...

Նշվեց Հայաստանի Հանրապետարական կուսակցության հիմնադրման օրը 03.04.2015
Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կազմակերպությունը ապրիլի 2-ին նշեց կուսակցության հիմնադրման 25 ամյակը: Տոնական միջոցառումը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարաում, որին ներկա էին ՀՀԿ Արագածոտնի մարզային խորրհրդի նախագահ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կուսակցության Աշտարակի խորհրդի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի նախագահ Նունե Մովսիսյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ...
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին 03.04.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. փետրվար ամսին գրանցվել է 78 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 43-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 19 երեխա՝12 աղջիկ, 7 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 26 աղջիկ, և 24 տղա՝ ընդամենը 40 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 4 աղջիկ, 9 տղա, ընդամենը` 12 ծնունդ/ 1 ծնունդը` զույգ երեխա/: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 6 ծնունդ` աղջիկ, 3 տղա: