Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սիդար Ալոյանի հոգեհանգիստի արարողությանը

22.12.2015

Դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ալագյազ գյուղում մասնակցեց Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերիների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգստի արարողությանը:
Ներկա են նաև ՀՀ ՊՆ ու Արցախի պաշտպանական բանակի ներկայացուցիչներ: Հոգեհանգստին մասնակցելու համար ժամանել էին ՀՀ ՊՆ մեծ թվով գեներալներ, որի ժամանակ էլ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հերոսաբար զոհված 19-ամյա զինվորի հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Ս. Ալոյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայություն» մեդալով:
Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի տևած ադրբեջանցի դիվերսանտների հետ մենամարտում, ցավոք, զոհվել է: Սիդարը եղել է մարտական զենքով ու շատ հայ զինվորների ու սպաների նման մինչև վերջ պայքարել է ազերի դիվերսանտների դեմ:
Սիդարը հայրենիքի արժանավոր զավակ էր: Նա աչքի է ընկել իբրեւ բազմակողմանի զարգացած, հայրենասեր անձնավորություն, մի քանի անգամ տարբեր մարզաձևերում բարձր է պահել և իր ազգի պատիվը, և հայոց եռագույնը, ինչի համար բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի է արժանացել:
Հերոսի հոգեհանգստին ներկա էր ողջ գյուղը, հարակից գյուղերի բնակիչները, հանրապետության բոլոր մարզերից, նաև Արցախից:
Դեկտեմբերի 22-ին Սարգիս Սահակյանը Ալագյազում ներկա գտնվեց նաեւ Սիդար Ալոյանի հուղարկավորությանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11