Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

25.12.2015

Ավանդույթի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանը տարեվերջին մամլո ասուլիս է կազմակերպում, որտեղ յուրատեսակ հաշվետվությամբ է ներկայանում մարզում իրականացվող պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ:
Այս տարի տարեվերջյան մամլո ասուլիսը կայացավ դեկտեմբերի 25-ին: Ներկա էին մարզի զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները, լրագրողները, ովքեր մանրամասնորեն տեղեկացան մարզի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում մարզի ընդհանուր նկարագրին, մարզպետին ուղեցին իրենց հետաքրքող հարցերը:
Մարզպետը տեղեկացրեց, որ 2015 թվականի ընթացքում մարզում կատարվել է մոտ 335 ծրագիր , որի համար ֆինանսավորումը կազմում է 42,974,663.1 հազար դրամ: Այդ թվում` ՀՀ պետական բյուջեից հատկացումները կազմել են 41,139,507.1 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, այլ ծրագրերով, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների միջոցներով հատկացումները` 1,434,970.9 հազար դրամ, մարզի համայնքների բյուջեներից հատկացումները` 400,185.1 հազար դրամ:
Իրականացված ներդրումների մասին մարզպետը լրագրողներին տեղեկացրեց ըստ ոլորտների: Ըստ այդմ, քաղաքաշինության ոլորտում ներդրումները կազմել են 3,034,475.9 հազար դրամ: Վերակառուցվել, հիմնանորոգվել են Քուչակի մշակույթի տունը, Արագածի թիվ 1 դպրոցը, Ծաղկահովիտի դպրոցը, մարզադահլիճը եւ մանկապարտեզը, կառուցվել են Վարդենիսի դպրոցը եւ Աշտարակի մարզադպրոցը: Հրատապ ծրագրով իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, համայնքների փողոցային լուսավորության կառուցման, մի շարք մշակույթի տների, մարզադպրոցների, մանկապարտեզների, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, խմելու ջրագծերի, կոյուղագծերի կառուցման եւ կարեւություն ունեցող այլ աշխատանքներ: Գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտում ներդրվել է` 2,268,179.2, սոցիալական ապահովության ոլորտում` 1,080,521.8, ջրամատակարարման բնագավառում` 3,608,233.5, ճանապարհաշինության բնագավառում` 30,156,437.5, գազիֆիկացման բնագավառում` 2,826,815.2 հազար դրամ:
Մարզի 114 համայնքում 2015 թվականի ընթացքում սոցիալական ապահովության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, ջրամատակարարման, ճանապարհաշինության և գազիֆիկացման բնագավառներում ներդրումային գործունեություն են ծավալել հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ GLOBAL ALD NETWORK հոլանդական բարեգործական կազմակերպությունը, «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը, «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, GIZ ADA ECO CONSULTING GROUP կազմակերպությունը, (COAF) Հայաստանի մանուկներ հիմնադրամը, «ԿԱՄՐՋԱԿ» սոցիալ-բարեգործական ՀԿ, «Fuller Center for Housing Armenia» բարեգործական կազմակերպություն, «World Vision International» միջազգային ԲԿ հայաստանյան մասնաճյուղը և այլ բարեգործական և ներդրող կազմակերպություններ:
ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով մշակվել է 2015 թվականի համար նախատեսված ռազմավարությունը, որտեղ նախատեսվում է հանրապետությունում եւ մարզում գործող տարբեր ծրագրերի, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների հետ տարվող աշխատանքները:
Մարզ են հրավիրվել հանրապետությունում գործող տարբեր արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից և այլ երկրներից եւ համատեղ մշակվել են սոցիալական, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում ներդրումներ կատարելու հետագա ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11