Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստով

25.12.2015

Դեկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ամփոփեց 2015 թվականի ընթացքում մարզում կատարված աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների մասին:
Մարզպետը նշեց, որ տարին ընդհանուր առմամբ բավականին հաջող էր մարզի համար: Դա պայմանավորված էր մարզի ղեկավարության, համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների, մարզային այլ կառույցների համատեղ եւ համագործակցված աշխատանքով:
Անդրառանալով ունեցած ձեռքբերումներին, մարզպետն ասաց, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ մարզում կատարվել է մոտ 335 ծրագիր, որի համար ֆինանսավորումը կազմում է 42,974,663.1 հազար դրամ: Այդ թվում` ՀՀ պետական բյուջեից հատկացումներ` 41,139,507.1 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, այլ ծրագրերով, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների միջոցներով հատկացումներ` 1,434,970.9 հազար դրամ, մարզի համայնքների բյուջեներից հատկացումներ` 400,185.1 հազար դրամ:
Տարվա ընթացքում սոցիալական ապահովության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, ջրամատակարարման, ճանապարհաշինության և գազիֆիկացման բնագավառներում ներդրումային գործունեություն են ծավալվել ինչպես պետական բյուջեի հատկացումներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործական ընկերությունների կողմից:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նաեւ 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքին: Նա նշեց, որ նախատեսված ռազմավարությամբ նախատեսվում են հանրապետությունում և մարզում գործող տարբեր ծրագրերի, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների հետ տարվող նոր աշխատանքներ:
Սարգիս Սահակյանը անդրադարձավ նոյեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ տվեց տարբեր նախարարություններին` մարզում իրականացվող ծրագրերն ընդլայնելու ուղղությամբ: Այդ առնչությամբ մարզպետը համայնքապետերին հորդորեց ակտիվորեն ներգրավվել իրականացվող ներդրումային ծրագրերում:
Նիստի ավարտին մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, աշխատանքային հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ մաղթեց, խաղաղություն` բոլոր ընտանիքներին, Հայաստանի Հանրապետությանը եւ համայն հայությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11