Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ արդարադատության նախարարի այցը Արագածոտնի մարզ

20.12.2015

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումը նախարարի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում իրականացվող համագործակցված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այնուհետեւ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ նախարարության պատասխանատու պաշտոնյաներ. Մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի կառուցվածքային սգտորաբաժանումների ղեկավարներ:
Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ արդարադատության համակարգի կառույցների հետ համագործակցված եւ արդյունավետ աշխատանքներ են ընթանում: Նա ներկայացրեց համատեղ իրականացվող մի շարք հարցերի իրականացման ընթացքը: Մասնավորապես առանձնացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, խոշոր հարկատուների պարտավորությունների կատարմանը, էլեկտրական բաշխիչ ցանցերի գործունեությանը վերաբերող խնդիրները եւ այլ հարցերը: Մարզպետը եւ նախարարը պայմանավորվեցին քննարկված հարցերին ընթացք տալ առաջիկա համագործակցության ընթացքում` արդարադատության նախարարության լիազորությունների եւ իրավասության շրջանակում:
Խորհրդակցության ավարտին կայացավ քաղաքացիների ընդունելություն, որի մասին հանրությունը մարզպետարանի կողմից նախապես տեղեկացված էր եղել: Անձնական հարցերով իրենց խնդիրները ներկայացրին համայնքներից ժամանած բնակիչներ, որոնց դիմումների վերաբերյալ արվեցին պարզաբանումներ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետեւ մարզպետի ուղեկցությամբ կայացավ նախարարի այցը արդարադատության նախարարության համակարգում գործող մարզային կառույցներ` Աշտարակի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ գրասենյակ, պետռեգիստր, ԴԱՀԿ, ինչպես նաեւ Կարբիում տեղակայված ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58