Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հորդառատ անձրև` Ապարանում

06.07.2016

Հուլիսի 6-ի կեսօրին տեղատարափ անձրեւ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ինչի հետեւանքով սելավատարերը ամբողջությամբ լցվել են, եւ անջրեւաջուրը հոսել է փողոցներով:
Իրավիճակին ամբողջությամբ իրազեկ լինելու նպատակով, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է Ապարան: Տեղում պարզվել է, որ անջրեւի առատությամբ պայմանավորված` փողոցներից բացի, անձրեւաջրով են լցվել նաեւ 5 սեփական տների նկուղները:
Մարզպետի հանձնարարությամբ սկսվել են ջրահեռացման, փողոցների երթեւեկելի հատվածների մաքրման աշխատանքները: Միաժամանակ, ստեղծված մարզային հանձնաժողոեվը ճշգրտում է պատճառված վնասների չափերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31