Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբար մեկնեց երեխաների երկրորդ խումբը

09.07.2016

Արագածոտնի մարզից Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում հանգստացող երեխաների առաջին խումբը վերադարձավ, եւ նրանց փոխարինեց երկրորդ խումբը: Ծաղկաձորից երեխաների ժամանումը եւ մեկնումը կազմակերպում է մարզպետարանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով, ողջ ճանապարհին, մարզպետարանի համապատասխան մասնագետներից բացի, նրանց ուղեկցում են բժշկական, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Այս տարի մարզից, ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 7-13 տարեկան 350 երեխա : Նրանց հանգիստը 3 հերթափոխով է` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42