Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի 8-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ 05.05.2014

2014թ. հունիսի 8-ին Արագածոտնի մարզում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Նիգավան, Անտառուտ, Դավթաշեն, Դպրեվանք եւ Նոր Արթիկ համայնքներում: Իսկ Դավթաշեն եւ Դպրեվանք համայնքներում, ինչպես նաեւ Մեծաձոր համայնքնում կընտրվի ավագանի: Նույն օրը համայնքի ղեկավար կընտրի նաեւ Արագած համայնքը: Այստեղ ընտրությունը արտահերթ է, քանի որ նախկին համայնքապետը հրաժարական էր տվել: Հերթական ընտրությունների համար թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանված է մայիսի 4-9-ը, իսկ արտահերթում՝ մայիսի 9-13-ը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Տոն, որը սրտամոտ է յուրաքանչյուր հայի համար, քանզի բազմաթիվ հատկանիշների մեջ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով ու եռանդուն գործունեությամբ: Տասնամյակներ շարունակ Մայիսի 1-ը մեզ համար եղել է յուրահատուկ տոն, երբ մեծարվել է աշխատավորը, գնահատվել են նրա աշխատանքային ձեռքբերումներն ու վաստակը...

Ցրտահարության հետևանքով հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների ցուցակները 29.04.2014

2014 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքները:

Արագածոտնի մարզպետը ծաղիկներ դրեց Նորայր Սիսակյանի հուշարձանին

Արագածոտնի մարզպետը ծաղիկներ դրեց Նորայր Սիսակյանի հուշարձանին 28.04.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանին նվիրված միջոցառմանը: Այդ կապակցությամբ նա այցելեց Աշտարակի Ն. Սիսակյանի անունը կրող փողոցում գտնվող պուրակ, որտեղ տեղադրված է գիտնականի կիսանդրին: Քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն այստեղ կազմակերպել էր հավաքույթ՝ նվիրված անվանի գիտնականին...

Արագածոտնի մարզի դպրոցականներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր

Արագածոտնի մարզի դպրոցականներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր 27.04.2014

Ապրիլի 26-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի 93 աշակերտ այցելեց ՀՀ Նախագահի նստավայր: Երեք մասից բաղկացած խմբերը ղեկավարում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ այլ պատասխանատուներ: Նախագահականում աշակերտների համար կազմակերպվեց շրջայց 13 դահլիճներում, որտեղ նրանք ծանոթացան կառույցի պատմությանը, իրազեկվեցին հետաքրքիր մանրամասների...

Արագածոտնի մարզը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին

Արագածոտնի մարզը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին 24.04.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ մարզպետարանի աշխատակազմը Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը, Մուշեղ Աբգարյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների վարչությունների եւ բաժինների ղեկավարները, աշխատակազմի այլ աշխատակիցներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11