Նորություններ
Սկսվեց 2017 թվականի ձմեռային զորակոչը 10.01.2017
Արագածոտնի մարզում հունվարի 8-ին մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին՝ 25 հոգանոց խմբին: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, ուժային կառույցների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ...
Մարզի դպրոցներում ընթանում է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը 10.01.2017
Արագածոտնի մարզի դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից սկսել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից հղված շրջաբերականի հանաձայն, այն դպրոցներում, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով: Դպրոցներում առկա ջերմաստիճանի խնդիրը գտնվում է մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով համայնքների դպրոցներից ամենօրյա պարբերականությամբ մարզպետարան է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն...

Թանկագի՛ն հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմության գիրկն անցավ եւս մեկ տարի: 2016 թվականը մարդկության պատմության մեջ կմնա իբրեւ աշխարհա-քաղաքական, հոգեւոր-մշակութային կարեւոր իրադարձություններով հարուստ տարի: Հայ ժողովրդի համար տարին արժեւորվեց իբրեւ հայրենասիրական ոգու վերահաստատման, ազգային արժեքների գնահատման եւ ապագայի հանդեպ վճռականության ու լավատեսության դրսեւորման ժամանակաշրջան ...

Կայացավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեվերջյան ասուլիսը 26.12.2016
Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեվերջյան ասուլիսը: Մարզպետը ներկայացրեց 2016 թվականի ընթացքում մարզում իրականացված ծրագրերը եւ առաջիկա անելիքները: Մարզային լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները տեղեկացան, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ մարզում ըստ ոլորտների կատարվել կամ ընթացքի մեջ է շուրջ 34 ներդրումային ծրագիր, որոնց համար ֆինանսավորումը կազմել է՝ շուրջ 6,525,766.0 հազար դրամ: Այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է` շուրջ 5,383,766.0 հազար դրամ...

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի տարեվերջյան նիստը 24.12.2016
Դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որին ներկա էր ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը խոսեց ՀՀ վարչապետի՝ մարզեր կատարած այցելությունների արդյունքում տրված հանձնարարականների, ինչպես նաեւ ընտրակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 24.12.2016
,,Զանգվածային լրատվության մասին,, ՀՀ օրենքի, ինչպես նաև ,,ՀՀ Արագածոտնի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին,, ՀՀ Արագածոտնի մարզպետի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի N 88-Ն որոշման համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը իրականացնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում...