Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը

07.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում: Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից:
Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։
Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր: Իր հերթին, Ուրբան Ռուսնակը ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

 

 Հղումը՝ gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35