Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին

10.11.2017

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ նոյեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի նպատակն է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ ձևավորել:
Համաժողովի բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը ներկաներին շնորհավորել է Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ եւ նշել, որ երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը: Այն Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել և զարգացել է:
- Վերջին շրջանում սկսված բարոփոխումները, լավագույն ուղիներից մեկն է, որն առաջիկայում համայնքներում պետք է բերի տնտեսության, ծառայությունների բարելավման»,-ասել նախարար Լոքյանը:-Մենք այսօր փոխում ենք որոշակի մասով տարածքային կառավարման ընդհանուր մոդելը Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր:
Համաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում ապակենտրոնացման անհրաժեշտության մասին հարցերը, Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14