Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց

08.11.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հրավիրեց հերթական խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր:
Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց պետական կառավարման մարմիններից, այլ գերատեսչություններից եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները, եւ դրանց կատարման մասին զեկուցեցին ստորաբաժանման ղեկավարները:
Աշոտ Սիմոնյանը քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանից հետաքրքվեց հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետին զեկուցվեց, որ ծրագրի մեջ ընդգրկված գրեթե բոլոր համայնքներում աշխատանքներն ավարտված են՝ բացառությամբ 4-ի, որոնցում դրանք կավարտվեն մինչեւ շաբաթվա վերջը: Աղբահանության կազմակերպման վերաբերյալ էլ մարզպետը տեղեկացավ, որ համայնքների հետ ամենօրյա աշխատանք է տարվում պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ սանիտարական մաքրման գործընթացն ապահովելու ուղղությամբ:
Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների եւ համայնքների խոշորացման գործընթացի կազմակերպման, դրա հետ կապված մի շարք խնդիրների մասին զեկուցեց ՏԻՄ ՀԳՄՏԾԳՀ վարչության պետ Ս. Հովսեփյանը: Նշվեց նորաստեղծ խոշորացված համայնքների գործունեությունը բացառապես օրենսդության պահանջներին համահունչ եւ ճշգրիտ կազմակերպելու, տեղական ինքնակառավարմանը բնակչությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը: Մարզպետը դրանց վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տվեց եւ հորդորեց առկա խնդիրները մեկ առ մեկ ի մի բերել ու հետագայում բացառել դրանց առկայությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14