Նորություններ

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել 17.05.2017
ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից կատարվել են մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ: 1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները...

Կայացավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցություն 16.05.2017
Մայիսի 16-ին տեղի ունեցավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցութլուն, որին մասնակցում էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Խորհրդակցությունն սսվեց մարզպետի ելույթով: Նա ասաց, որ ուսումնական տարեվերջին անցկացվող այս խորհրդակցության նպատակը հանրակրթության հետ կապված մի շարք խնդիրների քննարկումն է, եւ հիշատակեց այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից...
Կկայանա մարզխորհրդի նիստ 12.05.2017
Մայիսի 17-ին, ժամը 12.00-ին մարզպետարանի դահլիճում կայանալու է մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը՝ 1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին: 2. Համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ընթացքի մասին: 3. > ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի կատարած և կատարելիք աշխատանքների մասին: 4. Գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր աշխատանքների և ծրագրերի մասին: 5. Միջպետական և հանրապետական ճանապարհների հարակից տարածքներում գտնվեղ շինությունների օրինականության վերաբերյալ : 6. Հայտարարություններ այլ հարցեր:
Մարզպետն այցելեց համայնքներ 10.05.2017
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մայիսի 10-ին այցելեց մի շարք համայնքներ: Նա եղավ Պարտիզակում, Արագածոտնում եւ Նոր Եդեսիայում: Սրանք այն համայնքներն են, որոնք գտնվում են Արզնի-Շամիրամ ջրանցքի համեմատաբար ծայրամասային հատվածներում, եւ առկա խնդիրներն էլ պայմանավորված են, հիմնականում, այդ հանգամանքով: Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մարզպետն առանձնակի կարեւորեց ոռոգման ջրի խնդիրը, նշելով, որ այդ հարցը իրենց գործունեության մեջ առաջնային տեղ ունի...

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Հայ ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է: Այս ամսվա բոլոր օրերի մեջ, սակայն, առանձնանում է Մայիսի 9-ը՝ իբրեւ Հայրենական Մեծ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած փառահեղ հաղթանակի եւ Արցախյան պատերազմում՝ Շուշիի ազատագրման օր: Անհերքելի է Խորհրդային բանակում մարտնչող հայ մարտիկների ունեցած հերոսական մասնակցությունը եւ անմնացորդ նվիրումը հայրենիքին...

Հաղթանակի եւ խաղաղության տոնը՝ Արագածոտնում 09.05.2017
Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիասավոր կեպով նշեցին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում: Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների, հուշարձանների մոտ տեղի ունեցան մեծարման հանդիսություններ, տոնական միջոցառումներ: Գլխավոր տոնակատարությունը կայացավ մայիսի 9-ին՝ մարզկենտրոն Աշտարակում...