Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ

19.01.2018

,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը:
Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ունենալով ախտորոշել մարզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների ակնային հիվանդությունները: Ակնաբույժները և բուժքույրերը իրականացնելու են հիվանդների ակնահատակի նկարում, ակնային սկրինինգ և ախտորոշում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղեգրելով ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոց, որտեղ նրանք բարեգործական հիմունքերով ստանալու են լազերային բուժում:
Աչքի շարժական հիվանդանոցը մարզում գործելու է 2018 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 20-ը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01