Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

26.01.2018


Հունվարի 26-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակցեց 15 քաղաքացի, ովքեր ունեին ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական այլ խնդիրներ: Նրանց դիմումները նախապես ուսումնասիրվել էին համապատասխան մասնագետների կողմից եւ ընդունելության ժամանակ տրվեցին պատասխաններ: Անհրաժեշտ պարզաբանումներ ստացավ աշխատանքային եւ սոցիալական հարցերով դիմած 4 քաղաքացի: 11 հոգու էլ տրվեց դրամական աջակցություն:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության օր է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ: Բացի այդ, շտապ լուծում պահանջող հարցեր ունեցող քաղաքացիներին Աշոտ Սիմոնյանն ընդունում է նաեւ այլ օրերի: Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսում քաղաքացիներին ընդունելու համար մարզպետն այցելում է տարածաշրջաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01