Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան

14.06.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հունիսի 13-ին: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին, թե ինչ ընթացքի մեջ են ՀՀ Կառավարությունից, նախարարություններից, պետական գերատեսչություններից ստացված գրությունների եւ հանձնարարականների կատարման աշխատանքները: Դրանք մասնավորապես վերաբերում էին հանրակրթական դպրոցներում դրամահավաքի բացառմանը, հողերի ընթացիկ հաշվառմանն ու 2018 թվականի ընդհանուր հաշվեկշռի կազմմանը, բուժհաստատություններում կադրային ապահովվածությանը, անտառապատման ծրագրերի մեջ ներգրավմանը, ներդրումային ծրագրերի ներկայացմանը եւ այլն:
Աշոտ Սիմոնյանը մանրամասն հետաքրքվեց, թե ինչպես են կատարվել նախորդ խորհրդակցությանը իր կողմից տրված հանձնարարականները: Նշվեց, որ առանձնակի բարդություններ կան աղբահանության կազմակերպման, պայմանագրերի կնքման եւ վարձավճարների հավաքագրման, սեփական եկամուտների կատարման, կարկտահարության եւ ցրտահարության պատճառած վնասների ուսումնասիրման, Թալինի հիվանդանոցում առկա գույքային խնդիրների պարզաբանման եւ այլ բնագավառներում:
Լսելով ոլորտային պատասխանատուներին՝ մարզպետը չգոհացավ ներկայացված իրավիճակից: Վկայակոչելով դեռեւս ամիսներ առաջ իր կողմից բարձրացված խնդիրները եւ դրանց լուծման համար տրված հանձնարարականները՝ նա նկատեց, որ դրանք չպետք է մոռացության տրվեն, այլ պետք է կատարվեն ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին նա հանձնարարեց նախաձեռնողականություն դրսեւորել, վերանայել 2018 թվականի համար կազմված իրենց աշխատանքային տարեկան պլանները, աշխատանքները տանել՝ համաձայն նախապես նշված ժամանակացույցի:
-Փոխեք ձեր պատկերացումները երկրի զարգացման ձեր տեսլականի վերաբերյալ, լավատեսորեն տրամադրվեք, պահպանեք ժողովրդի, պետության շահերը,-ասաց Աշոտ Սիմոնյանը եւ հավելեց,-ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք՝ անկախ առկա դժվարություններից եւ խոչընդոտներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:28:56