Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկազմակերպվի «Երեւան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես

14.06.2018

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մշակույթի տանը կազմակերպվելու է «Երեւան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես: Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզպետարանի, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի պատմության թանգարանի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ նվիրված է Երևանի 2800-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որտեղ պատկերված է Երևանը 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին: Լուսանկարներում ներկայացվում է նաեւ խորհրդային եւ ժամանակակից Երևանը:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ժամանակի մեջ, լինել հին Երեւանի գողտրիկ ու նեղ փողոցներում, թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը 20-րդ դարում եւ ներկայիս Երեւանը՝ իր կոթողային կառույցներով:
Ցուցահանդեսը կբացվի հունիսի 19-ին՝ ժամը 17:00-ին, եւ կգործի մինչև հունիսի 29-ը:
Ցուցահանդեսը շրջիկ է եւ արդեն ներկայացվել է սփյուռքի հայկական համայնքներում, Ստեփանակերտում եւ Հայաստանի այլ մարզերում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14