Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ

11.06.2018

Հունիսի 10-ին Արագածոտնի մարզում ՏԻՄ ընտրությունների օր էր: Դավթաշեն, Դպրեվանք, Անտառուտ, Նոր Արթիկ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, իսկ Դավթաշեն, Դպրեվանք համայնքներում՝ նաեւ ավագանու ընտրություններ: Բոլոր համայնքներում ընտրությունները հերթական էին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: Նախնական տվյալներով՝ Անտառուտում համայնքապետ է ընտրվել Հովիկ Զաքարյանը, Դավթաշենում՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Դպրեվանքում՝ Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկում՝ Վարդգես Ներսիսյանը:
Բոլոր համայնքներում ընտրություններն անցել են հանգիստ, ընտրախախտումների վերաբերյալ բողոք-դիմումներ չեն ստացվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14