Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 06.12.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. նոյեմբեր ամսին գրանցվել է 65 ծնունդ: (Սեպտեմբերին այդ թիվը 64 էր): Նրանցից 27-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 13 ծնունդ՝ 5 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 8 աղջիկ, 15 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 10 աղջիկ, 13 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 6 ծնունդ, 4 աղջիկ, 2 տղա:

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 05.12.2017
Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն իրականացրեց Դիակոնիա բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը 100 երեխա է........
Նվիրատվություն՝ Սասունիկի դպրոցականներին 04.12.2017
Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով: Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ: Ողջունելով աշակերտներին, մարզպետը նշեց, որ յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի: Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու:
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.12.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ դեկտեմբերի 1-ին: Ցուցակագրվել էր 18 քաղաքացի, սակայն, ընդունելության օրը մարզպետն ընդունեց նաեւ նախապես չհերթագրված քաղաքացիների: Քաղաքացիներից 15-ի դիմումները վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, որոնք բոլորն էլ բավարարվեցին: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ այլ՝ հողային, աշխատանքային, առողջական խնդիրներով: Ըստ հնարավորության, հարցերին լուծում տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ ստորաբաժանման ղեկավարներին մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աջակցություն՝ նպաստառու ընտանիքներին 01.12.2017
Դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում հերթական ծրագիրն իրականացրեց ,,Արմենիան Լայթհաուս,, բարեգործական կազմակերպությունը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության հետ համատեղ նախապես ճշտվել էր շահառուների ցուցակը, հստակեցվել ընտանիքների կազմն՝ ըստ բոլոր տարիքային խմբերի: Շահառուների մեջ առաջնայնությունը տրվել է ծնողազուրկներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին՝ ելնելով նրանց անապահովության միավորների աստիճանից: Ընդհանուր առմամբ 100 անապահով ընտանիքի համար պատրաստվել էին հագուստի փաթեթներ.....
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար.....


