Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին օրախնդիր հարցեր

04.04.2018

Ապրիլի 4-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Դրանք առնչվում էին տարբեր տեղեկատվությունների, հաշվետվությունների տրամադրմանը, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը եւ այլն:
Մարզպետը ըստ ոլորտների անդրադարձավ մարտի 3-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ բարձրացված խնդիրներին եւ դրանց լուծմանը: Մասնավորապես, քննարկում գնաց ոռոգման համակարգերի ներդրման, երկաթգծի եւ ջրատարների հարակից տարածքների սանիտարական մաքրման, միջհամայնքային եւ համայնքային ճանապարհների այլընտրանքային վերանորոգման, համայնքների լուսավորության, ցանկապատման աղբահանության պայմանագրերի կնքման, զբոսաշրջության զարգացման ծրագրերի ներկայացման եւ այլ հարցերի շուրջ: Տեղեկանալով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին՝ մարզպետը նոր հանձնարարականներ տվեց:
Անդրադարձ եղավ նաեւ խմելաջրի մատակարարման խնդիրներին եւ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությանը: Աշոտ Սիմոնյանին հետաքրքրեց, թե ինչ է արվել մարտի 16-ին ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի կատարման ուղղությամբ: Տեղեկանալով, որ դրանց մի մասին դեռեւս անդրադարձ չի եղել, մարզպետը հանձնարարեց հստակ ժամանակացույցով ընթացք տալ նշված բոլոր խնդիրներին:
Քննարկվեցին նաեւ սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզպետարանի տարեկան աշխատանքային պլանում ներառված ծրագրերի կատարմանը, ոռոգելի հողատարածքների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր:
Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով՝ առաջին եռամսյակում կատարված աշխատանքների մասին կառուցվածքային ստորաբաժանումները կներկայացնեն հաշվետվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34