Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

06.04.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ ապրիլի 6-ին: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի՝ Հնաբերդ, Շամիրամ, Նոր Ամանոս, Փարպի, Եղնիկ, Սասունիկ, Ուշի, Արտաշավան, Արագածավան համայնքներից եւ Աշտարակ քաղաքից:
10 քաղաքացի դիմել էր դրամական օգնության խնդրանքով: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Մեկ բնակիչ էլ մարզպետին դիմեց անձնական հարցով եւ համապատասխան պարզաբանում ստացավ:
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝ մարզպետի մոտ ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր, ինչպես նաեւ ամեն եռամսյակի վերջին ամսվա ընթացքում բնակիչների հետ հանդիպելու նպատակով մարզպետն այցելում է տարածաշրջաններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14