Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների ընդունելություն 15.04.2016

Ապրիլի 15-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը ներկայացավ 17 քաղաքացի: Նրանցից մեծ մասը դրամական աջակցության դիմում ունեին, ովքեր նաեւ անձնական բնույթի այլ հարցեր ներկայացրին: 14 քաղաքացու տրվեց ֆինանսական օգնություն` ընդհանուր առմամբ, 395 հազար դրամի չափով: Աշխատանքային, հողային, առողջական, անձնական բնույթի հարցերի կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին պարզաբանումներ:

Սատարում են զոհվածների ընտանիքներին 15.04.2016

Շարունակվում է Արցախի շփման գծում ծավալված մարտական գործողություններում հերոսաբար մարտիրոսված զինվորների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ու անհրաժեշտ աջակցությունը պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց կողմից: Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի ընտանիքը նրանցից մեկն է, որին ապրիլի 15-ին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը: Ընտանիքին տրամադրվեց հյուրասենյակի կահույք, մանկասայլակ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ...

Խորհրդակցություն` դպրոցների տնօրենների մասնակցությամբ 13.04.2016

Ապրիլի 13-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ներկայացրեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նորանշանակ պետին` Հասմիկ Նազարյանին եւ նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվելու են ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները: Մարզպետն անդրադարձավ կրթության համակարգում առկա մի շարք երեւույթներին: Մասնավորապես, խոսվեց տարիֆիկացիաների եւ բյուջեների կազմման, սպասարկման անձնակազմի, ինչպես նաեւ մանկավարժների կադրերի ընտրության եւ այլ հարցերի մասին: Նշվեց, որ բոլոր մասերով գործառույթները անհրաժեշտ է իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում...

Վարդաբլուրում տեղի ունեցավ Միշա Աղաջանանի հոգեհանգիստը

Վարդաբլուրում տեղի ունեցավ Միշա Աղաջանանի հոգեհանգիստը 11.04.2016

2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի զոհվեց նաեւ Միշա Կամոյի Աղաջանյանը: Ապրիլի 10-ին նրա ծննդավայրում` Վարդաբլուր գյուղում ,տեղի ունեցավ հերոսի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին մարզի ողջ ղեկավարությունը, ուժային կառույցների, համայնքների, կրթօջախների, մարզային կառույցների ղեկավարնեը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանըն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց զոհվածի ծնողներին, հարազատներին եւ ընտանիքին տրամադրեց աջակցություն` 1 մլն. դրամի չափով...

Օգնություն` Արցախին 08.04.2016

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում,համայնքապետարաններում, մարզային կառույցներում, հասարակական կազմակերպություններում իրականացվում են Արցախին օգնություն ցուցաբերելու աշխատանքներ: Գործընթացը համակարգվում է մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախմբի կողմից:Աջակցությունն ուղարկվում է Հադրութ, որտեղ գտնվում են Արագածոտնից մեկնած կամավորները: Ապրիլի 7-ին բեռնավորված հերթական մեքենան ուղեւորվեց դեպի նպատակակետ, տեղափոխելով շուրջ 10 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ` սնունդ, հագուստեղեն, հիգիենիկ պարագաներ, դեղորայք: Ամենատարբեր իրերից արկղերից բացի, նաեւ դրամական աջակցություն է կատարվում: Արդեն փախանցվել է 5 մլն դրամ: Աջակցությունը Արցախին շարունակվում է:

Հերթական բեռնատարներն ուղեւորվեցին դեպի Արցախ 08.04.2016

Ապրիլի 8-ին, վաղ առավոտյան սննդամթերքով, հագուստեղենով, դեղորայքով, հիգիենիկ պարագաներով բեռնավորված հերթական բեռնատար մեքենան Ապարանից ուղեւորվեց դեպի Արցախ` ընդհանուր առմամբ տեղափոխելով շուրջ 2 մլն. դրամի ապրանքներ: Օգնությունը ուղղվում է Հադրությում ծառայող ապարանցի կամավորներին: Վաղը օգնություն տանող հերթական մեքենան Արցախ կուղեւորվի նաեւ Աշտարակ քաղաքից` տեղափոխելով շուրջ 1 տոննայի չափ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, հագուստ: Մարզկենտրոնից արդեն իսկ շուրջ 2 տոննայի չափ օգնություն ուղարկվել է` պարունակելով այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է Արցակում գտնվող մեր հայրենակիցներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58