Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դավիթ Լոքյանը Արագած համայնքում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին

Դավիթ Լոքյանը Արագած համայնքում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին 28.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կատարեց Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացավ Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին: Նախարարին ուղեկցեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը կազմակերպել էր դասընթաց-քննարկումներ, որին մասնակցել են մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչներ...

Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են 26.10.2016

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Բարձրադիր գոտում՝ Արագածում գիերվա ընթացքում ձյուն է տեղացել, որը թույլ չափով շարունակվում է նաեւ այս պահին: Ձյան ծածկույթն այստեղ մինչեւ 10 սմ. Է: Ապարանում տեղումներ չկան, իսկ Թալինում անձրեւ է տեղում: Աշտարակի տարածարջանում եւս տեղումներն արտահայտվում են անձրեւի տեսքով: Մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունները մտապես իրականացնում են մայրուղիների մաքրման ախատանքներ, տեղումների դեպքում խցանումներն եւ անանցանելիությունը բացառելու նպատակով;

Արագածոտնի մարզը մասնակցեց «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսին

Արագածոտնի մարզը մասնակցեց «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսին 21.10.2016

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները եւ վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաեւ ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը...

Արագածոտնում բոլոր ճանապարհները բաց են 19.10.2016

Վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետ Արագածոտնի մարզի բարձր լեռնային գոտում՝ Արագածում եւ Ապարանում ձյուն է տեղացել, իսկ նախալեռներում տեղումներն արտահայտվել են անձրեւի տեսքով; Դրանով պայմանավորված՝ մարզի բոլոր ճանապարհներում իրականացվել են մաքրման աշխատանքներ, եւ ապահովվել է բոլոր ճանապարհների ապահով երթեւեկությունը; Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները, այդ թվում՝ բարձրադիր գոտու, անցանելի են; Մարզպետարանի մասնագետների կարծիքով, անհանգստանալու կարիք չունեն նաեւ գյուղացիականան տնտեսությունները: Բոլոր տարածաշրջաններում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: ժամկետների մեջ է նաեւ աշնանացանի գործընթացը:

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մասնակցեց հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների աշխատանքներին

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մասնակցեց հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների աշխատանքներին 15.10.2016

Հոկտեմբերի 14-ին Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մասնակցեց հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային եւ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների աշխատանքներին: Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ստորագրվեցին հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր...

Հանդիսություն` ՀՀ Անկախության 25 ամյա տոնակատարությունների շրջանակում

Հանդիսություն` ՀՀ Անկախության 25 ամյա տոնակատարությունների շրջանակում 15.10.2016

ՀՀ Անկախության 25 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները Արագածոտնի մարզում շարունակվում են: Մարզկենտրոն Աշտարակի մշակույթի տանը կայացավ հանդիսություն` Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ: Ներկաներին եւ ողջ հայ ժողովրդին շնորհավորեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա, մասնավորապես նշեց, որ պատմության բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը ձգտել է անկախության, որն իրականություն դարձավ 25 տարի առաջ` ուղիղ այս օրը: Դարեր շարունակ հանուն անկախության մարտնչել ու իրենց կյանքն են զոհաբերել մեր բազում հայ քաջորդիները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24