Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ 13.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Արթիկում, որտեղ վարչապետին են ներկայացրել նրա նախորդ այցից հետո հեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն այցելել է հեղեղից տուժած բնակիչների բնակարաններ, զրուցել արթիկցիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին...

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  եւ գյուղատնտեսության նախարարներն  այցելեցին Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման եւ գյուղատնտեսության նախարարներն այցելեցին Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով 12.07.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 11-ին այցելեցին Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարները եղան Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում...

Մարզպետն այցելեց կարկուտից տուժած համայնքներ 11.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10- ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից վնասված մի շարք համայնքներ: Արագածոտն համայնքում նա ականատես եղավ, որ ամբողջությամբ քանդվել են դպրոցի եւ եւս 20 տան տանիքներ: Նա եղավ նաեւ Նոր Եդեսիայում, Ոսկեվազում, Օշականում, Սասունիկում, Կոշում, Աշտարակ քաղաքի հողատարածքներում, որտեղ մեծապես վնասվել են ցանքատարածությունները, պտղատու այգիները, տուժել շինություններ: Մարզի ղեկավարի այցելությունները կարկուտից եւ ուժեղ քամուց տուժած համայքներ շարունակվում են: Նշենք, որ հուլիսի 10- երեկոյան Ապարանի տարածաշրջանում սկսված տեղատարափ եւ կարկտաբեր տեղումներն ու ուժեղ քամին շարունակվել են նաեւ հուլիսի 11-ին, ինչի պատճառով մեծապես վնասվել են Արայի, Վարդենուտ, Շենավան, Եղիպատրուշ, Հարթավան համայնքների ցանքատարածությունները:

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում 10.07.2016

Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Ներքին Բազմաբերդ եւ այլ համայնքները: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին եւ կարկուտը էական վնասներ է պատճառել նաեւ շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը: Ներկա պահին ուղեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում:

Ճամբար մեկնեց երեխաների երկրորդ խումբը 09.07.2016

Արագածոտնի մարզից Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում հանգստացող երեխաների առաջին խումբը վերադարձավ, եւ նրանց փոխարինեց երկրորդ խումբը: Ծաղկաձորից երեխաների ժամանումը եւ մեկնումը կազմակերպում է մարզպետարանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով, ողջ ճանապարհին, մարզպետարանի համապատասխան մասնագետներից բացի, նրանց ուղեկցում են բժշկական, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Այս տարի մարզից, ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 7-13 տարեկան 350 երեխա : Նրանց հանգիստը 3 հերթափոխով է` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

Հորդառատ անձրև` Ապարանում 06.07.2016

Հուլիսի 6-ի կեսօրին տեղատարափ անձրեւ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ինչի հետեւանքով սելավատարերը ամբողջությամբ լցվել են, եւ անջրեւաջուրը հոսել է փողոցներով: Իրավիճակին ամբողջությամբ իրազեկ լինելու նպատակով, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է Ապարան: Տեղում պարզվել է, որ անջրեւի առատությամբ պայմանավորված` փողոցներից բացի, անձրեւաջրով են լցվել նաեւ 5 սեփական տների նկուղները: Մարզպետի հանձնարարությամբ սկսվել են ջրահեռացման, փողոցների երթեւեկելի հատվածների մաքրման աշխատանքները: Միաժամանակ, ստեղծված մարզային հանձնաժողոեվը ճշգրտում է պատճառված վնասների չափերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35