Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողները Արագածոտնի մարզից են

14.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Երեք մրցանակներից երկուսին արժանացել են Արագածոտնի մարզի ներկայացուցիչները: «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, իսկ «Տարվա լավագույն դաստիարակ»` Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը:
ՀՀ վարչապետի անունից հաղթողներին մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական պարգևներ:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին, մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01