Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա մարզխորհրդի նիստ 06.08.2016

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը. 1.Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.Գալստյան

Մարզպետն այցելեց Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների համայնքներ 05.08.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10-ին ուժեղ քամուց եւ կարկտահարությունից տուժած համայնքներ: Նա եղավ Աշտարակի տարածաշրջանի Աղձք, Արագածոտն, Թալինի տարածաշրջանի Թալին, Զարինջա, Հացաշեն. Ցամաքասար համայնքներում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հետաքրքրվեց աղետի հետեւանքների վերցաման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Բնակիչներն, ընդհանուր առմամբ, գոհ էին կառավարության եւ մարզի ղեկավարության կողմից արագ արձագանքումից եւ իրենց հանդեպ ունեցած, հետեւողական ուշադրությանից: Համապատասխան հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն առավել տուժած ընտանիքներին տրամադրվեց դրամական փոխհատուցում:

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին 03.08.2016

Օգոստեսի 3-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արտակարգ պատրաստվածության եւ արձագանքման սպա Արտակ Ոսկանյանին: Այցը ճանաչողական էր եւ նպատակ ուներ ծանոթանալու աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման հետ կապված մարզի ներուժն ու առկա հնարավորությունները: Մասնավորապես շեշտադրումը եղավ Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց հետեւող գործողություններին...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.08.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հունիս ամսին գրանցվել է 76 ծնունդ: Նրանցից 34-ը աղջիկ է, 43-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 30 երեխա՝ 15 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 12 տղա՝ ընդամենը 21 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 18, ծնունդ, 19 երեխա /1 երկվորյակ/: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 3 աղջիկ, 4 տղա:

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին 02.08.2016

Օգոստոսի 2-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի թիմի մասնակիցներին: Կարմիր ճակատը ներկայացնող թիմում ընդգրկված են պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները, ովքեր մեծ ոգեւորությամբ են տրամադրված մասնակցությանը եւ վստահեցրին, որ հաղթանակներով կվերադառնան: Մարզպետը շնորհավորեց երիտասարդներին այն բանի համար, որ իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակություններով նրանք հաղթող են ճանաչվել խմբի ձեւավորման նախնական փուլում...

Քննարկվեցին ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող հարցեր 29.07.2016

Հուլիսի 29-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող խնդիրների թեմայով խորհրդակցություն: Մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ,,Հյուսիս-հարավ,, մայրուղի,, ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, համապատասխան համայնքապետերը, ինչպես նաև ,,Հայջրմուղկոյուղի,, , ,,Հայռուսգազարտ,, , ,,Հայկական էլեկտրական ցանցեր,, , ,,ԱրմենՏել,, փակ բաժնետիրական ընկերությունների և ՀՀ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24