Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում 10.07.2016

Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Ներքին Բազմաբերդ եւ այլ համայնքները: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին եւ կարկուտը էական վնասներ է պատճառել նաեւ շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը: Ներկա պահին ուղեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում:

Ճամբար մեկնեց երեխաների երկրորդ խումբը 09.07.2016

Արագածոտնի մարզից Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում հանգստացող երեխաների առաջին խումբը վերադարձավ, եւ նրանց փոխարինեց երկրորդ խումբը: Ծաղկաձորից երեխաների ժամանումը եւ մեկնումը կազմակերպում է մարզպետարանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով, ողջ ճանապարհին, մարզպետարանի համապատասխան մասնագետներից բացի, նրանց ուղեկցում են բժշկական, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Այս տարի մարզից, ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 7-13 տարեկան 350 երեխա : Նրանց հանգիստը 3 հերթափոխով է` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

Հորդառատ անձրև` Ապարանում 06.07.2016

Հուլիսի 6-ի կեսօրին տեղատարափ անձրեւ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ինչի հետեւանքով սելավատարերը ամբողջությամբ լցվել են, եւ անջրեւաջուրը հոսել է փողոցներով: Իրավիճակին ամբողջությամբ իրազեկ լինելու նպատակով, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է Ապարան: Տեղում պարզվել է, որ անջրեւի առատությամբ պայմանավորված` փողոցներից բացի, անձրեւաջրով են լցվել նաեւ 5 սեփական տների նկուղները: Մարզպետի հանձնարարությամբ սկսվել են ջրահեռացման, փողոցների երթեւեկելի հատվածների մաքրման աշխատանքները: Միաժամանակ, ստեղծված մարզային հանձնաժողոեվը ճշգրտում է պատճառված վնասների չափերը:

Նշվեց  զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի ծննդյան 50 ամյակը

Նշվեց զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի ծննդյան 50 ամյակը 04.07.2016

Հուլիսի 4-ին լրացավ Արցախյան ազատամարտի նվիրյալ, Թաթուլ գյուղի 3 քաջազուն զավակներից մեկի, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Ռոմիկի Կարապետյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: ՀՀ պաշտպանության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հոբելյանը մեծ շուքով նշվեց նրա ծննդավայրում` Թաթուլ համայնքում: Մարզպետը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, միջոցառման հրավիրյալները այցելեցին Սամվել Կարապետյանի հայրական տուն...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.07.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հունիս ամսին գրանցվել է 60 ծնունդ: Նրանցից 29-ը աղջիկ է, 31-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 26 երեխա՝ 15 աղջիկ, 11 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 11 տղա՝ ընդամենը 18 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 5 աղջիկ, 5 տղա, ընդամենը` 10 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 6 ծնունդ` 2 աղջիկ, 4 տղա:

Մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2016

Հուլիսի 1–ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատից զամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Նրանց դեպի բանակ ճանապարհեցին հավուր պատշաճի: Հոգեւոր դասի կողմից կատարվեց օրհնանքի արարողությւն, որին հաջորդեցին պետական, զինվորական պաշտոնյաների, հարազատների բարեմաղթանքի խոսքերը: Եղան նաեւ երաժշտական կատարումներ: Աշտարակի զինկոմ Մ. Ղազարյանը զորակոչի նախապատրաստական գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին եւ հավաստիացրեց, որ զորակոչը նույն կազմակերպվածությամբ կշարունակվի ողջ ամսվա ընթացքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34