Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ

10.11.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, հայկական տոնացույցում նոյեմբերի 10-ը նշվում է իբրև տեղական ինքնակառավարման մարմինների օր, որն ինքնին կարևորում է տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության առաջնային ձեռքբերումներից է և պետական ու հասարակական կարևոր գործոններից մեկը:
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նոր շնչառությամբ է ապրում, երբ նոր իրավիճակ է ստեղծվել երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքում, երբ հայ ժողովուրդն իր կամքով ու վճռականությամբ տեր է կանգնել իր իրավունքներին, առավել իմաստալից է տեղական ինքնակառավարման մարմինների օրվա խորհուրդը: Հենց տեղական իշխանությունների միջոցով են քաղաքացիները իրացնում իրենց ամենօրյա կյանքի որակը բարելավող խնդիրների լուծմանը մասնակցելու, համայնքի շահերը պաշտպանելու ձայնի իրավունքը: Եվ որքան ամուր ու ներդաշնակ են համայնքի բնակիչ-տեղական ինքնակառավարման մարմին հարաբերությունները, այնքան տեսանելի են ձեռքբերումները, այնքան մեծ է վստահությունը պետական իշխանության հանդեպ:
Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմամբ ի զորու ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները, լուծել բոլոր խնդիրները, ունենալ ավելի հարմարավետ ու զարգացած համայնքներ և ավելի բարեկեցիկ հայրենիք:
Վերստին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգը ներկայացնող բոլոր հայրենակիցներին, ողջ հանրությանը: Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ ՝ ի շահ մեր երկրի յուրաքանչյուր համայնքի և մեր պետության հզորացման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34