Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախապատրաստվում են ջեռուցման շրջանին 12.10.2016

Արագածոտնի մարզում գործող հանրակրթական դպրոցներում սկսվել են ջեռուցման շրջանի նախապատրաստության աշխատանքները: Մարզի 118 դպրոցներից մեծ մասն ունեն ջեռուցման լոկալ համակարգ, որոնք աշխատում են բնական գազով, էլեկտրաէներգիայով կամ հեղուկ վառելիքով: Նախապատրաստական լրացուցիչ աշխատանք են պահանջում հատկապես այն դպրոցները, որոնք ջեռուցվում են անհատական վառարաններով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ ներկայումս ճշգրտվում են դպրոցներում ջեռուցման համար անհրաժեշտ հեղուկ վառելիքի քանակությունը, իրականացվում են դրանց ներկրման հետ կապված կազմակերպչական աշխատանքները...

Տեղադրվում են նոր հակակարկտային կայաններ 12.10.2016

Արագածոտնի մարզում շարունակվում են իրականացվել նոր հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները: Դրանց անհրաժեշտությունը զգացվեց առանձնապես այս տարվա ամռանը` հուլիսի 3-ին, հուլիսի 10-ին եւ օգոստոսի 3-ին տեղի ունեցած աննախադեպ կարկտահարությունից հետո: Ի թիվս տուժած տնտեսություններին ցուցաբերվող այլ աջակցության, մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ հետամուտ են համայնքներում նոր հակակարկտային կայանների տեղադրման գործընթացին...

Մարզպետն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ 11.10.2016

Հոկտեմբերի 11-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Նա եղավ Նորաշեն, Ալագյազ եւ Վարդենիս համայնքներում: Նորաշեն համայնքում մարզպետը մասնակցեց 1834 թվականին կառուցված Սուրբ Աստցածածին եկեղեցու` վերանորոգումից հետո վերաբացման եւ վերաօծման արարողությանը: Նա հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց անհանգստացնող խնդիրները, որոնք հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեին:Մարզպեոտը խոստացավ հնարավորինս աջակցել եւ օգտակար լիներ նրանց...

		Կայացավ Հովսեփ Նալբանդյանի գրքի շնորհանդեսը

Կայացավ Հովսեփ Նալբանդյանի գրքի շնորհանդեսը 10.10.2016

Մարզպետարանի դահլիճում կայացավ ամերիկահայ բանասեր-գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի ,, Սիրո մատյան,, գրքի շնորհանդեսը: Հեղինակի հետ հյուրընկալվել էին բանաստեղծ, հրապարակախոս, նկարիչ, ՀՀ մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը, ամերիկահայ բանաստեղծուհիներ Ագնեսա Գեւորգյանը եւ Հռիփսիմեն, գրող, երգահան Արսեն Համբարյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, երգչուհի Գայանե Ներսիսյանը...

Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է գումար` բնակարան ձեռք բերելու նպատակով 08.10.2016

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքներին, նրանց հավասարեցված անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապրիլյան պատերազում զոհված, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է` բնակարան ձեռք բերելու նպատակով: Արագածոտնի մարզը Ապրիլյան պատերազմում 3 զոհ է տվել. ժամկետային զինծառայողներ` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանը, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանը եւ արտաշավանցի Քյարամ Սլոյանը, որոնց հիշատակը ըստ արժանվույն է հարգվում եւ պահպանվում մարզում...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2016

Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր երկրի տոնացույցի մեջ բազմաթիվ մասնագիտական տոներ կան: Դրանց մեջ Ուսուցչի օրը առանձնանում է նրանով, որ այն մենք բոլորինս ենք համարում, ընկալում իբրեւ համապետական տոն: Մենք առանձնակի ակնածանքով ենք վերաբերում ուսուցիչներին` յուրաքանչյուրս այդ կերպարի մեջ տեսնելով մեր առաջին ուսուցչին, դեպի գիտելիքների աշխարհն ուղեկցող մեր սիրելի մանկավարժներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24