Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշակոթողի բացում` ի հիշատակ անհայտ կորածների

Հուշակոթողի բացում` ի հիշատակ անհայտ կորածների 29.06.2016

Հունիսի 29-ին մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին: Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է ,,Անմահների պուրակ,,...

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ 28.06.2016

Հունիսի 28-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի եւ Թալինի զինվորական կոմիսարները եւ զորակոչային հանձնաժողովի մյուս անդամները: Քննարկվեցին 2016 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր: Մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Գյոզալյանին զեկուցվեց, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ըստ սահմանված ժամանակացույցի: Զինկոմիսարները հավաստիացրին, որ իրենց առջև դրված խնդիրները կկատարվեն` համապատասխան նախատեսված պլանների:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Արագածոտնի մարզ 28.06.2016

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և նախարարը այցելեցին Ապարան քաղաք, որտեղ կազմակերպվել էր աշխատաշուկա: Կրթական, առողջապահական, արտադրական կազմակերպությունները, անհատ ձեռնարկատիրական ընկերություններն ու ՍՊԸ-ները ներկայացրին իրենց ոլորտներում առկա թափուր աշխատատեղերը, որոնք հետաքրքրեցին աշխատանք փնտրող անձանց, երիտասարդներին, ուսանողներին...

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ 14.06.2016

Հունիսի 14-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային օրն անցավ Արագածոտնի մարզում: Այցն սկսվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ հանդիպմամբ: Քննարկվեցին մարզական ոլորտի զարգացման, հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման եւ կահավորման, մարզադպրոցների գործունեության հետ կապված հարցեր: Առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով նախարարը եւ մարզպետը այցելեցին մի շարք համայնքներ...

Երեխաների ամառային հանգիստը`մանկական ճամբարում 13.06.2016

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրով այս տարի Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում: Ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հստակեցվել են համապատասխան կարգավիճակ ունեցող երեխաների ցուցակները: Ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 7-13 տարեկան 350 երեխա : Նրանք կհանգտանան 3 հերթափոխով` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում...

Փոխնախարար Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ

Փոխնախարար Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ 11.06.2016

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ և հանդիպումը բնակչության հետ: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ: Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիային և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01