Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին 02.08.2016

Օգոստոսի 2-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի թիմի մասնակիցներին: Կարմիր ճակատը ներկայացնող թիմում ընդգրկված են պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները, ովքեր մեծ ոգեւորությամբ են տրամադրված մասնակցությանը եւ վստահեցրին, որ հաղթանակներով կվերադառնան: Մարզպետը շնորհավորեց երիտասարդներին այն բանի համար, որ իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակություններով նրանք հաղթող են ճանաչվել խմբի ձեւավորման նախնական փուլում...

Քննարկվեցին ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող հարցեր 29.07.2016

Հուլիսի 29-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող խնդիրների թեմայով խորհրդակցություն: Մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ,,Հյուսիս-հարավ,, մայրուղի,, ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, համապատասխան համայնքապետերը, ինչպես նաև ,,Հայջրմուղկոյուղի,, , ,,Հայռուսգազարտ,, , ,,Հայկական էլեկտրական ցանցեր,, , ,,ԱրմենՏել,, փակ բաժնետիրական ընկերությունների և ՀՀ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները...

Մանկական ճամբար մեկնեց երեխաների երրորդ խումբը 28.07.2016

Հուլիսի 28-ին Ծաղկաձոր ուղեւորվեց Աղբյուր մանկական ճամբարում հանգստացող` Արագածոտնի մարզի երեխաների երրորդ խումբը: Առավոտյան ավտոբուստերը Ծաղկաձորից տեղափոխեցին ճամբար հանգստացող երկրորդ խմբի երեխաներին եւ նույն ավտոբուսներով ճամբար մեկնեցին վերջին հերթափոխով հանգստացող երեխաները: Նրանք այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 16-ը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրով մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար հանգիստը Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում կազմակերպվել է 3 հերթափոխով...

Մարզպետն այցելեց Աղձք եւ Ոսկեհատ համայնքներ 27.07.2016

Հուլիսի 27-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Աղձք եւ Ոսկեհատ համայնքներ: Կայացավ հանդիպումներ համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ: Մարզպետը տեղում ծանոթացավ հուլիսի 10-ին տեղացած կարկուտի եւ ուժեղ քամու պատճառած վնասներին եւ ներկայացրեց դրանց վերացման ուղղությամբ իրականացվող գործընթացը: Քննարկվեցին նաեւ համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ճանապարհների վերանորոգման, գյուղատնտեսական մթերքների իրացման եւ այլ հարցեր: Ի թիվս այս խնդիրների, Ոսկեհատում բնակիչները բարձրացրին նաեւ մշակույթի տան վերանորոգման հարցը: Հանդիպման ընթացքում բնակիչները մարզպետին դիմեցին նաեւ անձնական մի շարք հարցերով, որոնց լուծման կապակցությամբ ստացան անհրաժեշտ պարզաբանումներ:

Խորհրդակցություն` բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ 21.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի աշխատակիցները, Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի բժշկական կենտրոնների, առողջապահության նախարարության առողջապահական մարզային գործակալության տնօրենները: Քննարկվեցին առողջապահական հաստատություններում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես , բարձրացվեց համակարգում գոյացած պարտքերի պատճառները եւ դրանց մարման հետ տարվող աշխատանքները:

Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցեր 21.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին մարզի մեծ համայնքների ղեկավարները, որոնցում խնդիրներ կան հատկապես հողի հարկի հավաքարման ուղությամբ: Համայնքների ղեկավարները ներկայացրին սեփական եկամուտների հավաքագրման տվյալները: Մարզպետը հորդորեց, որպեսզի այդ գործընթացում հետեւողականություն ցուցեբերեն եւ մինչեւ ամսվա վերջ նկատելի արդյունքների հասնել: Նշվեց, որ հուլիսի 20- դրությամբ մարզում սեփական եկամուտները հավաքագրվել է 40.2 %-ով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17