Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցեր 21.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին մարզի մեծ համայնքների ղեկավարները, որոնցում խնդիրներ կան հատկապես հողի հարկի հավաքարման ուղությամբ: Համայնքների ղեկավարները ներկայացրին սեփական եկամուտների հավաքագրման տվյալները: Մարզպետը հորդորեց, որպեսզի այդ գործընթացում հետեւողականություն ցուցեբերեն եւ մինչեւ ամսվա վերջ նկատելի արդյունքների հասնել: Նշվեց, որ հուլիսի 20- դրությամբ մարզում սեփական եկամուտները հավաքագրվել է 40.2 %-ով:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում` մարզկենտրոնում

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում` մարզկենտրոնում 18.07.2016

Հուլիսի 18-ին Աշտարակի համայնքապետարանում տեղի ունեցավ Աշտարակի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ եւ իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ...

Կայացավ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի  ասուլիսը

Կայացավ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի ասուլիսը 14.07.2016

Անսալով մարզպետ Գաբրիել Գյոզալյանի` 09.06.2016 թ. կայացած ասուլիսի ժամանակ ,,Արագած աշխարհ,, թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանի առաջարկին, մարզպետի հանձնարարությամբ կկազմակերպվեն աշխատակազմի վարչությունների պետերի ասուլիսներ: Առաջին ասուլիսը կազմակերպեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Նազարյանը, որը կայացավ հուլիսի 14-ին: Հ.Նազարյանը մարզային թերթերի գլխավոր խմբագիրներին եւ լրագրողներին ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները...

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ 13.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Արթիկում, որտեղ վարչապետին են ներկայացրել նրա նախորդ այցից հետո հեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն այցելել է հեղեղից տուժած բնակիչների բնակարաններ, զրուցել արթիկցիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին...

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  եւ գյուղատնտեսության նախարարներն  այցելեցին Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման եւ գյուղատնտեսության նախարարներն այցելեցին Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով 12.07.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 11-ին այցելեցին Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարները եղան Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում...

Մարզպետն այցելեց կարկուտից տուժած համայնքներ 11.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10- ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից վնասված մի շարք համայնքներ: Արագածոտն համայնքում նա ականատես եղավ, որ ամբողջությամբ քանդվել են դպրոցի եւ եւս 20 տան տանիքներ: Նա եղավ նաեւ Նոր Եդեսիայում, Ոսկեվազում, Օշականում, Սասունիկում, Կոշում, Աշտարակ քաղաքի հողատարածքներում, որտեղ մեծապես վնասվել են ցանքատարածությունները, պտղատու այգիները, տուժել շինություններ: Մարզի ղեկավարի այցելությունները կարկուտից եւ ուժեղ քամուց տուժած համայքներ շարունակվում են: Նշենք, որ հուլիսի 10- երեկոյան Ապարանի տարածաշրջանում սկսված տեղատարափ եւ կարկտաբեր տեղումներն ու ուժեղ քամին շարունակվել են նաեւ հուլիսի 11-ին, ինչի պատճառով մեծապես վնասվել են Արայի, Վարդենուտ, Շենավան, Եղիպատրուշ, Հարթավան համայնքների ցանքատարածությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01