Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փարպիի համայնքի Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում բացվեց գերմաներենի դասասենյակը

13.11.2018

Փարպիի Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում բացվեց գերմաներենի ամբողջությամբ նորոգված և կահավորված դասասենյակը:
Միջացառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և ծրագրի իրականացմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչներ:
Ներկաները շրջեցին դպրոցում և ծանոթացան նորակառույց դասասենյակին:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին ցուցաբերած աջակցության համար. «Անչափ կարևորում եմ այն գաղափարը, որը դրված է հայ և գերմանացի ժողովուրդների պատմության հիմքում, կրթության դերն ու նշանակությունը մեր ժողովուրդների արժեհամակարգի անբաժանելի մասնիկն են: Կառավարության մոտեցումը կրթությանն ու գիտությանը այժմ առավել հստակ է, քանզի կա մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ առանց կրթված սերնդի հնարավոր չէ ունենալ հզոր երկիր: Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ մարդը գնահատվում է իր կրթությամբ՝ գիտական և մասնագիտական հատկանիշներին համապատասխան: Հետևաբար մենք չունենք այլ տարբերակ, քան ջանքեր ներդնել կրթության մակարդակը բարձրացնելու գործում: Հայ-գերմանական համագործակցությունը ունի զարգացման մեծ պոտենցիալ, վստահ եմ, որ ծրագրերը լինելու են շարունակական».- ասաց մարզպետը:
Միջոցառման ավարտին մարզպետը հանդիպեց դպրոցի մանկավարժական կազմի հետ և պատասխանեց հանրակրթության վերաբերյալ հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34