Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց կատարեց Ապարան խոշորացված համայնք

11.11.2018

      ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Արագածի մշակույթի տանը հանդիպեց Ապարան համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ: Բնակիչներին հուզող հիմնական խնդիրը համայնքում շահագործվող ՀԷԿ-ի զգալի ազդեցություն էր գետի ջրերի որակի վրա: Բնակիչների պնդմամբ, վերջին ժամանակներում արձանագրված թունավորման դեպքերը ՀԷԿ-ի գործունեության անմիջական արդյունքն են: Այս հարցի շուրջ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր ստուգման և միայն փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո է հնարավոր լուծել խնդիրը: Մարզպետը հավելեց նաև, որ տարիներ շարունակ ջրային ոլորտում տիրել է ամենաթող վիճակ, սակայն ստեղծված նոր իրավիճակում այլևս այդ կերպ չի կարող շարունակվել, ուստի լրջագույն խնդիր է Հայաստանում առկա ջրային ռեսուրսների բաշխման համակարգում փոփոխությունների իրականացումը:
  Մարզպետը լսեց համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ բնակիչների մտահոգությունները և պարզաբանեց, որ խոշորացման գործընթացն այժմ կասեցված է, պետք է ուղղել խոշորացման առաջին փուլի սխալները, վերլուծել խնդիրները և նվազագույնի հասցնել առաջացած անհարմարությունները: Բնակիչները մարզպետին դիմեցին գազաֆիկացման, համայնքում մանկապարտեզ կառուցելու և հիվանդանոցի գործունեությունը վերականգնելու հարցերով:
  Բնակիչների հետ հանդիպումից հետո մարզպետը Ապարանի համայնքապետարանում հանդիպեց համայնքի վարչական ղեկավարների հետ, լսեց յուրաքանչյուր բնակավայրում առկա խնդիրները, որոնք վերաբերում էին խմելու և ոռոգման ջրի ցանցերի ընդլայնմանը, ճանապարհների ոչ բարվոք վիճակին, բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքներին, բնակավայրերի որոշ հատվածներում գազատարերի բացակայությանը: Քննարկվեցին համայնքային նշանակության այլ հարցեր: Մարզպետը նշեց, որ առաջնային լուծում պահանջող խնդիրները արդեն իսկ իր ուշադրության ներքո են և դրանց իրականացման ընթացքը պետք է արագացնել, անհրաժեշտ է ստեղծել բնակության համար այնպիսի պայմաններ, որ ոչ միայն գյուղերը չդատարկվեն, այլև գնացածները վերադառնալ ցանկանան:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-18 10:11:16