Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները

14.11.2018

  ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները :
Համայնքի կողմից ներկայացված բոլոր 3 սուբվենցիոն հայտերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: Դրանցից երկուսը՝ «Կարբի համայնքի գլխավոր մուտքի և համայնքի 2 գլխավոր փողոցների արտաքին լուսավորություն» և «Կարբի համայնքի այգիներ տանող ճանապարհի լայնացում, փլուզված հողերի մաքրում և փողոցների ասֆալտ-բետոնե ծածկույթի կապիտալ նորոգում» ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են:
  «Կարբի համայնքի «Երեքնուկ Մ/Մ» ՀՈԱԿ մանկապարտեզի վերանորոգման և վերահատակագծման» ծրագրի աշխատանքների ընդհանուր ծավալի 40%-ը արդեն կատարվել է:  Շինարարական աշխատանքները շարունակվում են:
  Նշված երեք ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 62 մլն 800 հազար ՀՀ դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01