Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ  գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը

Կայացավ գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը 30.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը: Նշելով հարցի կարեւորությունը, մարզպետն ասաց, որ գենդերային հավասարության խնդիրն առկա է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում եւ հասարակության բոլոր ուժերի համատեղ ու հետեւողական ուշադրությունն է պահանջում: Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը խոսեց գենդարային հավասարության էության մասին եւ ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները: Նշվեց, որ 2016թ ՏԻՄ ընտրություններում ակտիվացել է կին ավագանու թեկնածուների մասնակցությունը....

Բացվեց Նորաշեն համայնքի մանկապարտեզը

Բացվեց Նորաշեն համայնքի մանկապարտեզը 29.08.2017

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Նորաշեն համայնքի մանկապարտեզի բացման արարողությունը: Երկար սպասված այս իրողությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել համայնքում, եւ միջոցառմանը մասնակցում էր գյուղի մեծ մասը: Ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Արագածի տարածաշրջանի համայնքապետերը, բազմաթիվ հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից: Մանկապարտեզի բացման առթիվ նորաշենցիներին շնորհավորեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման արարողությանը, քանզի մանկապարտեզ կառուցել, նշանակում է՝ հավատ ունենալ վաղվա օրվա նկատմամբ.....

Շրջակայքի աղտոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ

Շրջակայքի աղտոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ 28.08.2017

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ > ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղտոտման տուգանքները. Օրինակ՝ առաջարկվում է . Շրջակայքի աղտոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ...

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2017

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Ողջունելով ներկաներին, մարզպետ Աշոտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովին ներկա են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանն իր զեկույցում խոսեց 2016-2017 ուսումնական տարվա ընթացքի ընդհանուր նկարագրի մասին...

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հաշվետվությունը մարզի հանրակրթական դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա արդյունքների մասին 24.08.2017

2016-17 ուստարում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ կրթության մասին օրենսդրությամբ, > դրույթներով, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանների պահանջներով, ՀՀ Արագածոտնի մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքային ծրագրով: ՀՀ Արագածոտնի մարզում գործում են 122 հանրակրթական ուսումնական հաստատություն (79-ը` միջնակարգ, 39-ը` հիմնական, 1 հատուկ, 3 ավագ դպրոց): Դպրոցներից 2-ը սահմանամերձ են, 22-ը՝ լեռնային, 40-ը՝ բարձր լեռնային..........

Մարզպետը հանձնարարեց հանդես գալ սեփական նախաձեռնողականությամբ 23.08.2017

Օգոստոսի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքը: Ստորաբաժանման ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց բոլոր ոլորտներում հանդես բերել սեփական մոտեցում, աշխատանքների կառավարման նախաձեռնողականություն: -Չպետք է սպասենք, թե ղեկավար մարմիններից ինչպիսի հանձնարարականներ են տրվում եւ, ըստ այդմ, դառնանք դրանց կատարողները, այլ յուրաքանչյուրս պետք է ուղղորդող դեր ունենանք եւ պատասխանատվություն կրենք մեր ոլորտների նկատմամբ,-ասաց մարզպետը.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14