Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

07.05.2019

Այսօր կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Արագածոտնի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Գևորգյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրները, բարձրաձայնվել են առկա կարիքները, ուղենշվել են գործընթացի արդյունավետ կազմակերպման միջոցառումները:
Որպես առաջնահերթ խնդիր առանձնացվել է դպրոցների շենքային պայմանների ապահովումը՝ դասասենյակների կահավորում, թեքահարթակների և հարմարեցված սանհանգույցների կառուցում:
Քննարկվել են մանկավարժների վերապատրաստմանգործընթացին, որակյալ մասնագիտական թիմի ձևավորման, առանձնապես ծանր խնդիրներ ունեցող երեխաներին տնային ուսուցմամբ կրթելու, դպրոցներում բուժքույրերի դրույքաչափերի, հաստիքացուցակների, ֆինանսավորմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց կապակցությամբ մարզպետի կողմից ոլորտային պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:
Անդրադարձ է կատարվել ներառական կրթության ներդրման արդյունքում գիշերակացի սկզբունքով հատուկ դպրոց հաճախող երեխաների գիշերակացը վերջիններիս ընտանիքներում ապահովելու վերաբերյալ ծնողների հետ տարվող բացատրական աշխատանքներին:
Մարզպետը կարևորել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ շրջապատում ինտեգրման հարցում մանկավարժ-ծնող-աշակերտ հարաբերությունների ճիշտ կազմակերպումը: Նա նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են և ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու նրանց կրթության կամ մյուս իրավունքները: Մարզպետը հորդորել է բացառել երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերը, իսկ ծնողի կամ այլ անձանց կողմից երեխային միտումնավոր կերպով վկայագրման չներկայացնելու, չհաշվառելու դեպքում՝ անհապաղ կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործողությունները:
Նշենք, որ Արագածոտնի մարզում այժմ ներառական ուսուցում է կատարվում 5 դպրոցում, իսկ 2019 թվականի սեպտեմբերից մարզի բոլոր 117 հանրակրթական դպրոցները կանցնեն ներառական կրթական համակարգի, հատուկ դպրոցի փոխարեն կգործի հոգեբանամանկավարժական կենտրոն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24