Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայր հողն իր գիրկն առավ եւս մեկ քաջորդու. կայացավ Վարդան Ծովակի Սարգսյանի հուղարկավորությունը 19.06.2017

Հուլիսի 16-ին հակառակորդի դավադիր կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորումներ ստացան ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը: Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Մասնագիտությամբ նա երաժիշտ էր, ավարտել էր Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի բաժինը եւ զորակոչվել բանակ: Երեք երեխա ունեցող ընտանիքում միակ արու զավակն էր: Հուլիսի 18-ին հայրենի Լուսագյուղում տեղի ունեցան հերոսի հոգեհանգստի, իսկ հաջորդ օրը՝ հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, իշխանության, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ողջ Լուսագյուղի, հարակից համայնքների եւ մարզի հանրությունը...

Հիշատակի ցերեկույթ՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանին

Հիշատակի ցերեկույթ՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանին 19.06.2017

Ապրիլյան քառօրյա պատերազմում Արագածոտնի մարզում զոհվածները երեքն էին՝ Միշա Աղաջանյան, Քյարամ Սլոյան, Ռաֆիկ Հակոբյան: Նրանց գործած սխրանքը շարունակվում է գնահատվել իշխանության, հանրության, հայրենակիցների կողմից: Հունիսի 18-ին հերթական արարողությունն էր՝ ի նշանավորումն նրանցից մեկի՝ Ռաֆիկ Հակոբյանի հիշատակի: Թալինի մշակույթի տանն էին հավաքվել պետական, ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, համագյուղացիները, մտերիմներն ու հարազատները...

Բյուրականի աստղադիտարանում բացվեցին «աստղային դարպասները»

Բյուրականի աստղադիտարանում բացվեցին «աստղային դարպասները» 16.06.2017

Հունիսի 15-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «աստղային դարպասներ» անունը կրող մուտքի բացումը: Ներկա էին մարզի ղեկավարությունը, գիտության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, աստղադիտարանի աշխատակազմը: Աստղադիտարանի նորանշանակ տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ «Աստղային դարպասներ» գեղարվեստական անվանումը տվել է դեռ Վիկտոր Համբարձումյանը, եւ աստղերով պատված այս մուտքի վերաբացումը, ըստ էության, հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին...

Նշվեց Պերճ Պռոշյանի ծննդյան 180 ամյակը

Նշվեց Պերճ Պռոշյանի ծննդյան 180 ամյակը 16.06.2017

Հունիսի 16-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում նշվեց վիպասանի ծննդյան 180 ամյակը: Ներկա էին մարզպետարանի ղեկավարությունը, գրականության, արվեստի գործիչներ, մտավորականներ: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների կողմից ներկայացվեց գրական-գեղարվեստական կոմպոզիցիա՝ համեմված ասմունքով, երաժշտական կատարումներով, թատերական ներկայացմամբ...

ՏԿԶ նախարարը եւ Արագածոտնի մարզպետը հանդիպեցին Ապարանի տարածաշրջանի համայնքապետերի հետ 14.06.2017

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին Ապարանի տարածաշրջան: Արագած համայնքի մշակույթի տանը կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, տարածաշրջանի հարակից համայնքների ղեկավարները: Քննարկման հիմնական թեման Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն էր, որի վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ, ներկայացվեցին խոշորացման ծրագրի սկզբունքներն ու մոտեցումները...

Արագածոտնի երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի Ծաղկաձորում 14.06.2017

Արագածոտնի մարզի 355 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռնվել է կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել: Առաջին խումբը` բաղկացած 105 երեխայից, հանգստի կմեկնի հունիսի 19-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 8-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը` դարձյալ 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:25:17