Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի ուսանողներին

10.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի(PR) բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին:
Մարզպետը ուսանողներին է ներկայացրել մարզի զարգացման իր տեսլականը, նրանց հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, մարզպետարանի գործառույթների, որպես ՀՀ կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող մարմնի դերի և նշանակության, աշխատաշուկայի, աշխատանքի վարձատրության և այլ թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, տարածաշրջանային և համայնքային բրենդինգին:
Հանդիպման ընթացքում ուսանողները մարզպետին պատմել են Աշտարակ քաղաքում իրենց կատարած շրջայցի մասին, կիսվել են տպավորություններով:
Որպես ապագա PR մասնագետներ՝ ուսանողները բարձրացրել են զանգվածային լրատվության, ազատ խոսքը ապատեղեկատվությունից տարանջատելու վերաբերյալ հարցադրումներ:
Մարզպետը պատասխանել է գյուղատնտեսությանը, կրթությանըև այլ ոլորտներում մարզում առկա խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24