Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 29-ին համապետական շաբաթօրյակի դուրս եկան Արագածոտնի մարզի բոլոր համայնքները

Հուլիսի 29-ին համապետական շաբաթօրյակի դուրս եկան Արագածոտնի մարզի բոլոր համայնքները 29.07.2017

Հուլիսի 29-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում սկսվեց համապետական շաբաթօրյակը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականի համաձայն, մարզպետարանի պատասխանատու աշխատողները՝ շուրջ 90 աշխատակից, ամրացված են համայնքներին եւ համակարգում են շաբաթօրյակի ինչպես նախապատրաստական, այնպես էլ ընթացող աշխատանքները: Այցելելով համայնքներ, նրանք, հետեւում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններով նախատեսված աշխատանքների ընթացքին եւ այդ մասին պարբերաբար զեկուցում ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովին.....

Կոչ ենք անում  ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին 28.07.2017

Հուլիսի 29-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով.....

Քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.07.2017

Քաղաքացիների հերթական ընդունելությունը մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ հուլիսի 28-ին: Նախապես հերթագրված քաղաքացիները ներկայացրին իրենց հուզող հարցերը: Մարզպետը լսեց նրանց, հնարավորինս լուծումներ տվեց դիմումներին, միաժամանակ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, նաեւ խորհուրդներ տվեց : Քաղաքացիներից 4-ին տրվեց դրամական օգնություն: Ոսկեվազի բնակիչ Արամայիս Սահակյանը ֆերմեր է, զբաղվում է գյուղատնտեսական ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա ընդունելությանը ներկայացել էր ոլորտում իր կողմից առաջարկվող ծրագրով եւ համապատասխան աջակցության ակնկալիքով: Գործին ընթացք տալու համար մարզպետը գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հանձնարարեց համատեղ քննարկել ծրագիրը եւ առաջարկություն ներկայացնել:

Ծաղկաձոր ճանապարհեցին  երեխաների վերջին խմբին

Ծաղկաձոր ճանապարհեցին երեխաների վերջին խմբին 27.07.2017

Հուլիսի 27-ին Ծաղկաձորի ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբար մեկնեց Արագածոտնի մարզի երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց, ովքեր այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը: Կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա այս ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Ծրագիրը մարզում համակարգվում է մարզպետարանի կողմից՝ ներառյալ հանգստի մեկնոց երեխաների ցուցակների ուսումնասիրությունը, նրանց դեպի ճամբար եւ այնտեղից դեպի մարզկենտրոն տեղափոխումը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով հատուկ հետեւողականություն է իրականացվում ճամբարում գտնվող երեխաների առօրյային նկատմամբ.......

Մարզպետը հանդիպեց շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ

Մարզպետը հանդիպեց շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ 27.07.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը խորհրդակցության էր հրավիրել այն շինարարական կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր իրականացնում են ՀՀ կառավարության՝ առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրի աշխատանքները: Ներկա էր 11 կազմակերպության ղեկավար, որոնց մարզպետը ներկայացրեց հանդիպման հրավերի նպատակը: -Գիտակցելով հրատապ ծրագրի կարեւորությունը, ես որոշեցի, որպեսզի հանդիպենք եւ համատեղ քննարկենք այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատանքների ամենայն պատասխանատվությամբ, ճշգրիտ եւ, որ ամենակրեւորն է՝ որակով իրականացնելուն: Այն միջոցները, որ կառավարությունը հատկացնում է համայնքներում առկա օրախնդիր եւ հրատապ հարցերը լուծելու համար, պետք է լիարժեքորեն ծառայի իր նպատակին,- ասաց Աշոտ Սիմոնյանը.......

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 26.07.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, ՏԿԶ եւ այլ նախարարությունների կողմից տրված հանձնարարականները, եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին դրանց կատարման ընթացքի մասին: Նշվեց, որ ընթանում են ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14