Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ ապրիլ ամսվա ընթացքում ընդունելության է մասնակցել 34 քաղաքացի

03.05.2019


Ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ ընդունելության է գրանցվել 34 քաղաքացի:
Մասնակցելով ընդունելությանը՝ բնակիչները մարզպետին դիմել են աշխատանքային, հողային, իրավական, մարզական, կրթական, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին առնչվող հարցերով:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը լսելով բնակիչներին՝ լուծումներ է տվել նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է քննարկել լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը և սեղմ ժամկետում ներկայացնել լուծման առաջարկություններ:
Դրամական օգնության դիմում ներկայացրած 24 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 750.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ առաջնային սոցիալական կարիքների լուծման նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24