Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ

Մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ 05.06.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի մասնակցությամբ: Քննարկվեցին խմելաջրի մատկարարման ոլորտում մարզում առկա մի շարք խնդիրներ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց համատեղ լուծման ուղղությամբ: Մարզպետը, մասնավոերապես, անդրադարձավ մարզկենտրոն Աշտարակ քաղաքում խմելաջրի մատակարարմանը, նշելով, որ թեպետ այստեղ բավականին մեծ ներդրումային ծրագիր է իրականացվել...

Մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները 02.06.2017

Հունիսի 2-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները: Միասնական քննություններն անց են կացվում Աշտարակի թիվ 3 հիմնական եւ թիվ 5 ավագ դպրոցներում, որոնցում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները: Միասնական առաջին քննությունը կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից էր: Քննության մասնակիցների թիվը , ընդհանուր առմամբ, 69 էր: Այդ թվում՝ կենսաբանությունից քննություն հանձնեց 44, աշխարհագրությունից՝ 15, համաշխարհային պատմությունից՝ 10 շրջանավարտ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ դպրոցներ այցելեցին մարզպետարանի պատասխանատու մասնագետները եւ ծանոթացան քննական գործընթացին...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մայիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.06.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.մայիս ամսին գրանցվել է 64 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 39-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 22 ծնունդ՝ 11 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 8 աղջիկ, 10 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 19 ծնունդ, 4 աղջիկ, 15 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 5 ծնունդ, 2 աղջիկ, 3 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2017

Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը մեր պետական տոնացույցում նշվում է որպես երեխաների տոն: Եվ դա պատահական չէ, քանզի երեխաների հանդեպ սերն ու հոգատարությունը մեր բոլորիս պարտքն է, եւ ընկալվում է իբրեւ ազգային առանձնահատուկ դրսեւորում: Մենք՝ մեծերս, անում ենք հնարավորը, որպեսզի երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը...

              Նշվեց Հանրապետության օրը

Նշվեց Հանրապետության օրը 28.05.2017

Առաջին հանրապետության տոնին նվիրված՝ Արագածոտնի մարզի գլխավոր հանդիսության վայրը Ապարան քաղաքի ,,Վերածնունդ,, հուշահամալիրն էր, որն իր շուրջ էր համախմբել մարզի եւ քաղաքի ղեկավարությանը, հարեւան համայնքներից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերին, տեղի բնակչությանը: Ապարանյան այս հողակտորի վրա տեղի է ունեցել հայոց պատմության կարեւորագույն իրադրաձություններից մեկը՝ Բաշ-Ապարանի ճակատամարտը, որը ճակատագրական նշանակություն է ունեցել հայոց առաջին անկախ պետականության կերտման գործում...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի   շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2017

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: 2018 թվականի Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը կարեւորագույն նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ: Այդ ամենը, սակայն, հեշտ չտրվեց: Պետականությունը ձեռք բերվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ: Կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի անձնուրաց մարտնչում էին մեր աշխարհազորայինները, առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր եւ անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդական բոլոր ուժերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34