Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անապահով ընտանիքին օգնություն տրամադրվեց

Անապահով ընտանիքին օգնություն տրամադրվեց 02.09.2017

Անապահով ընտանիքները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում նմանատիպ ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, կատարվում են տնային այցելություններ եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերվում: Հերթական օգնությունը հատկացվեց այդպիսի ընտանիքներից մեկին՝ Աշտարակ քաղաքի Շահազիզի 34 ա հասցեում բնակվող Հարությունյանների ընտանիքին: 7 անդամից բաղկացած ընտանիքը, որտեղ 4 անչափահաս երեխա է մեծանում, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում: Մշտապես գտնվելով ուշադրության կենտրոնում, ընտանիքը պարբերաբար օգտվել է սոցիալական բարեգործական ծրագրերից: Մարզպետի հանձնարարությամբ այս անգամ նրանց տրամադրվեց սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներ:

Մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց ուսումնական նոր տարվա առաջին զանգը

Մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց ուսումնական նոր տարվա առաջին զանգը 01.09.2017

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը եւ ազդարարեց 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողություններ էին կազմակերպվել բոլոր կրթօջախներում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներկայացուցիչները եղան բոլոր դպրոցներում, մասնակցեցին տոնական հանդիսություններին եւ շնորհավորանքի հետ փոխանցեցին մարզպետի ողջույնի ուղերձը: Սեպտեմբերմեկյան տրամադրությունը ուղեկցվեց Գիտելիքի օրվան նվիրված շնորհավորանքներով.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի  օրվա և Սեպտեմբերի 1-ի  կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա և Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 31.08.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Խոսքս ուղղում եմ բոլորին, քանզի այս տոնը ամենքինս է: Գիտելիքը ուժ է, առանց որի անհնար է առաջ ընթանալ, նոր և առաջադեմ նվաճումների հասնել: Գիտելիքը անփոխարինելի զենք է հատկապես մեր ժողովրդի համար, քանզի աներկբա է, որ գիտության ամենատարբեր ոլորտներում ունեցած նվաճումներով մենք մրցում ենք մեծամեծ տերությունների հետ, միջազգային ասպարեզում ճանաչելի ու ներկայանալի դարձնում մեր հայրենիքը: Եվ ամենևին պատահական չէ, որ Գիտելիքի օրը նշում ենք հենց սեպտեմբերի 1-ին, ուսումնական նոր տարվա առաջին իսկ օրը: Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության գործընթացում ներգրավված մեր գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի գիտելիքների ձեռքբերման, կրթության ու դաստիարակության նորանոր նվաճումների, հաջողությունների, առաջընթացի և հաղթանակների տարի: Բարի երթ ձեզ՛ նոր ուսումնական տարում:

Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին

Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին 31.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 31-ին ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին: Այն բաղկացած էր 9 անդամից եւ ներգրավված էր Կապույտ ճակատում: Բազեականները մարզպետին տեղեկացրին, որ նրանք հաջողությամբ են մասնակցել երգ, պար, լուսանկարչություն, ձեռքի ուժ, շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ մրցույթներին եւ վոլեյբոլի ու ֆուտբոլի միջճակատային մրցույթներում մեդալներ են շահել: Աշոտ Սիմոնյանը ջոկատի անդամներին շնորհավորեց ունեցած հաջողությունների համար ....

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը եւ տրվեց նոր հանձնարարականներ

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը եւ տրվեց նոր հանձնարարականներ 30.08.2017

Օգոստոսի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Առանձնակի քննարկում գնաց համայնքների բյուջեներում սոցիալական ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների, բժշկական կենտրոնների կառավարման նոր եղանակների անցման, սնանկ ճանաչված կազմակերպությունների, մասնավորապես՝ Դայմոթեք ընկերության ճակատագրի, հարկերի հավաքագրման եւ այլ հարցերի շուրջ: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը զեկուցեց, որ հանրակրթական դպրոցները պատրաստ են ուսումնական նոր տարվա մեկնարկին, եւ այս առումով խնդիրներ չկան......

,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումից Արագածոտնի թիմը վերադարձավ  մրցանակներով

,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումից Արագածոտնի թիմը վերադարձավ մրցանակներով 30.08.2017

Օգոստոսի 27-30- ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցեց հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին սեղանի թենիս, շաշկի, շախմատ, բազկամարտ և դարթս մարզաձևերում: Բոլոր մրցույթներում էլ մարզի թիմը հաջող հանդես եկավ եւ վերադարձավ մրցանակներով: Այսպես՝ շախմատ մարզաձևից զբաղեցրեց 1-ին հորիզոնականը , դարթս մարզաձևից` 2-րդ և 3-րդ հորիզոնականները և շաշկի մարզաձևից՝ 3-րդ հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկով 10 մարզերի եւ Երևան քաղաքի միջև թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։Մասնակիցները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին հասվաստագրով եւ դրամական պարգեւով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01