Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի կունենա տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 21.08.2017

Ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի հանրարկրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ավանդական խորհրդակցություն: Օրակարգում՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի զեկույցը 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին, այլ ելույթներ: Խորհրդակցությունը տեղի կունենա Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 18.08.2017

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 18-ին: Նախապես հերթագրված բոլոր քաղաքացիները՝ 14 հոգի, մասնակցեցին ընդունելությանը: Նրանցից մեծ մասը՝ 11-ը, դրամական աջակցության դիմում էին ներկայացրել: Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, այդ դիմումները նախապես ուսումնասիրվել էին, եւ դրանք բավարարվեցին՝ ելնելով դիմումատուների սոցիալական իրավիճակից: Քաղաքացիների կողմից եղան նաեւ աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ հարցերով դիմումներ: Դրանց լուծում կտրվի ընթացքում, որի կապակցությամբ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների պետերին...

Աշխատանքային խորհրդակցությունում Աշոտ Սիմոնյանը գործնական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ տվեց 16.08.2017

Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ...

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է 15.08.2017

«Մեր գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը»,-Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն....

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկայացան ցուցակագրված բոլոր՝ 16 քաղաքացիները: Մասնակիցներից 2-ը առողջական խնդիրներ ունեին, որոնց լուծման համար մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչության պատասխանատուին: Եւս 2 քաղաքացի մարզպետին դիմեցին աշխատանքային հարցերով, որոնց լուծումը նույնպես դրվեց ընթացքի մեջ: Եղան նաեւ ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հետ կախված դիմումատուներ, որոնց տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Աշտարակ քաղաքի բնակիչ Պողոս Գաբրիելյանը Աշոտ Սիմոնյանին դիմեց կրթա-գիտական ծրագրի վերաբերյալ իր առաջարկով: Նրա առաջարկ-ծրագիրը կուսումնասիրվի եւ համապատասխան մոտեցում կցուցաբերվի: Ընդունելությանը մասնակից 8 քաղաքացու տրվեց դրամական աջակցություն:

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր 11.08.2017

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը: Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝ .....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14