Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին  անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 25.07.2017

ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով.......

Մարզի դպրոցականների հաջողությունները՝ Technovation Challenge միջազգային մրցույթում 25.07.2017

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին, որին մասնակցել են նաեւ մարզի դպրոցականները: Այդ շրջանակում Կարբիի դպրոցի One Step Ahead թիմի մշակած հավելվածը հաղթող է ճանաչվել «Կրթություն» անվանակարգում: «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի մրցույթում թիմը ներկայացրել է Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածը եւ ճանաչվել հայաստանյան մրցույթի հաղթող` ստանալով հայաստանյան գլխավոր մրցանակը (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017): Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցի թիմը եւս հաջող մասնակցություն է ունեցել եւ 36 թիմերի մեջ ծավալված մրցույթում անցել է եզրափակիչ փուլ....

,,Լավագույն մարզական ընտանիք,, հանրապետական  մրցույթից  Արագածոտնի թիմը վերադարձավ լավ արդյունքով

,,Լավագույն մարզական ընտանիք,, հանրապետական մրցույթից Արագածոտնի թիմը վերադարձավ լավ արդյունքով 24.07.2017

Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացան ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շնորհավորեց մրցույթի հաղթողներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ՝ Երևանի, Արցախի եւ Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացան խրախուսական նվերներ: Եզրափակիչ փուլի միջոցառմանը մասնակցեց նաեւ մարզպետ Աշոտ Սիմոնյանը......

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 21.07.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները: 10 քաղաքացի նախապես ցուցակագրվել էր ընդունելության համար, որոնց դիմումներն ուսումնասիրվել էին համապատասխան մասնագետների կողմից եւ առաջարկություններ ներկայացվել մարզպետին: Նրանցից 8-ը ստացավ դրամական աջակցություն: Քաղաքացիներից մեկն ուներ բուժօգնության կարիք, մեկ քաղաքացի էլ հողի սեփականության վկայականի հետ կապված հարց ներկայացրեց: Դրանց լուծման կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների ղեկավարներին...

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը 20.07.2017

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց: Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը.....

Հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին

Հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին 20.07.2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նախագիծը` նշել է.« Ծրագիրը ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին՝ մասնակից դառնալու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17