Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղնախարարը եւ մարզպետը հետևել են մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը

ՀՀ գյուղնախարարը եւ մարզպետը հետևել են մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը 11.08.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը......

Մարզպետը նոր հանձնարարականներ տվեց ստորաբաժանման ղեկավարներին 09.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ օգոստոսի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, խորհրդականի եւ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ: Վերջինները տեղեկատվություն ներկայացրին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, պետական այլ կառույցների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի եւ դրանց տրված պատասխանների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականներին: Դրանք վերաբերում էին հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրմանը, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրին......

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն 09.08.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը....

Արագածոտնում կիրականացվի հակակարկտային պիլոտային ծրագիր 07.08.2017

Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները: Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով.....

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 07.08.2017

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 08-12-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում՝ 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:Երկարատև ֆիզիկական աշխատանքը արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Աշոտ Սիմոնյանը Ապարանի համայնքապետերի հետ քննարկեց ընթացիկ խնդիրները

Աշոտ Սիմոնյանը Ապարանի համայնքապետերի հետ քննարկեց ընթացիկ խնդիրները 04.08.2017

Օգոստոսի 3-ին Աշոտ Սիմոնյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում: Մարզպետը ողջունեց համայնքապետերին եւ ասաց, որ այցի նպատակը նրանց հետ ծանոթանալն է, նրանց խնդիրները լսելը եւ համատեղ դրանց լուծման հնարավորությունները քննարկելը: -Այսօր կուտակված խնդիրները ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները: Ուստի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է իր վրա որոշակի բեռ վերցնել,-ասաց մարզպետը....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34