Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված տոնակատարությունն Արագածոտնի մարզում

09.05.2019

Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված տոնակատարությունն Արագածոտնի մարզում մեկնարկեց Աշտարակի քաղաքային զբոսայգուց:
Ամեն տարի մայիսի 9-ին հարյուրավոր մարդիկ՝ Աշտարակից և հարևան համայնքներից, այցելում են հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում Հայրենական մեծ պատերազմում և Արցախի ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի, պետական այլ կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծաղկեպսակ է տեղադրել Հաղթանակի հուշակոթողի մոտ, ծաղիկներ է խոնարհել հերոսների սխրանքը հավերժացնող կրակի շուրջ:
Զբոսայգուց երթը շարժվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց, որտեղ մարզպետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին: Կատարվել է հոգեհանգստի կարգ:
Հայրենական մեծ պատերազմի բոլոր 11 վետերանները մարզպետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ արժանացան դրամական աջակցության և խորհրդանշական նվերների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24